Մարտի 7
Շատերն են կարծում, որ Ես միայն փորձում, կրթում ու ճկում եմ հոգիներն այնքան, մինչև որ նրանք իրապես համակերպվեն Իմ կամքին: Այնուհանդերձ, երբ Ես Իմ աշակերտներին պատվիրեցի վերցնել խաչը և հետևել Ինձ, միաժամանակ նրանց համար լճեզերքին խնջույք պատրաստեցի. փոքրիկ ու հաճելի մի անակնկալ, որը բնավ էլ անհրաժեշտություն չէր, ինչպես ասենք` բազմությանը կերակրելը: Այդպես` Ինձ հաճելի էր ուրախության գինի պարգևել հարսանիքի ուրախ սեղանին:
Ինչպես դուք եք հաճելի անակնկալներ պատրաստում նրանց համար, ովքեր հասկանում ու գնահատում են այդ, այդպես էլ Ես եմ վարվում:
Ես էլ եմ սիրում անակնկալներ պատրաստել նրանց համար, ովքեր հասկանում և ջերմ ուրախությամբ են լցվում:
Իմ Հոր համար շատ սիրելի են նրանք, ովքեր կարողանում են տեսնել ոչ միայն Իմ արցունքները` արցունքները Փրկչի. այլ նաև ժպիտը. ուրախության ժպիտը բարեկամի: